Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլին ընդառաջ՝ Ադրբեջանը փորձելու է ճնշումը մեծացնել սահմանային միջադեպերի միջոցով». Նարեկ Մինասյան (Տեսանյութ)

Փետրվար 13,2017 16:04

«Ադրբեջանը բանակցային գործընթացը մղում է փակուղի: Դրական տեղաշարժ ակնկալելն իրատեսական չէ առաջիկա հանդիպումից»-«Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում ասօր անդրադառնալով առաջիկայում Մյունխենում ՀՀ, Ադրբեջանի եւ ՌԴ արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը, ասաց քաղաքագետ Նարեկ Մինասյանը:

Նրա բնորոշմամբ՝ այդ հանդիպումը պետք է օգտագործել համանախագահներին եւ Ադրբեջանին ուղերձ հղելու համար, այն է՝ Ադրբեջանի կողմից ապակառուցողական  քաղաքականության շարունակության դեպքում ՀՀ-ն ստիպված է լինելու վերանայել տարբեր հարցերում իր դիրքորոշումը:

Անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանը բանակցային գործընթացքում չի կարողանում արդյունքի հասնել, այդ պատճառով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերով փորձում  է ինչ-որ բան ապացուցել՝ արդյունքի ակնկալիքներ ունեցող իր հանրությանը. «Այսպես նա փորձում է «ձեռքբերումներ» ներկայացնել իր հանրությանը: Սա փորձ է նաեւ հայկական հանրության վրա ճնշում գործադրելու, քանի որ ապրիլին ընդառաջ՝ Ադրբեջանը փորձելու է ճնշումը մեծացնել սահմանային միջադեպերի միջոցով»:

Հիշեցնենք, որ շփման գծում այս գիշեր եւս իրավիճակը  լարված է եղել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728