Փետրվարի 11-ին «Գրանդ հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանն այցելել էր Տավուշի մարզ: Նրա հետ Տավուշ էին այցելել «Մասիս Տոբակո» ընկերության տնօրեն Հովհաննես Թադեւոսյանը, «Գրանդ Տոբակո». ընկերության ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը: Կողբում խմելու ջրի խնդիրը լուծելու համար գործարկվել է խորքային հոր: Այդ նպատակով «Գրանդ հոլդինգը» նվիրաբերել է 10 միլիոն դրամ:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ 10 տարվա ընթացքում «Գրանդ հոլդինգը» Տավուշի մարզին 14 միլիոն դոլարի աջակցություն է ցուցաբերել;
Միքայել Վարդանյանը , մարզպետ Հովիկ Աբովյանը եղան սահմանամերձ Ոսկեվանում, մշակույթի տանը ոսկեվանցիների հետ հանդիպում կայացաավ: Միքայել Վարդանյանը, մարզպետ Հ. Աբովյանն այցելեցին ԱԻՆ փրկարար ծառայության քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնների հատուկ օբյեկտների պահպանության Ոսկեվանի ջոկատի կենտրոն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև