Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ավարտվել է մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով կազմակերպված ստուգայցերի առաջին փուլը: Արդյունքում խախտման որևէ դեպք չի արձանագրվել: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել անակնկալ ստուգայցերը՝ գործընթացը պահելով մշտական վերահսկողության ներքո:
Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 76 արձանագրություն: Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ շարունակվում է նաև հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Ըստ այդմ նախորդ շաբաթ վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 իրավախախտ: Հանձնարարվել է շարունակել համատեղ ստուգայցերը:
Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության հետ կապված զեկուցվել է, որ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 6 դեպքի մասով: Շարունակվում է նաև հսկողությունը տնտեսվարող սուբյեկտների կողմից, պարտադիր բարեկարգման նորմերին համապատասխան, օբյեկտների հարակից տարածքների մաքրման աշխատանքների պատշաճ իրականացումն ապահովելու ուղղությամբ։ Ըստ այդմ, նախորդ շաբաթ տնտեսվարող 5 սուբյեկտ ենթարկվել է վարչական պատասխանատվության: Հանձնարարվել է նշված ուղղություններով շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն