ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Սպիտակի, Ստեփանավանի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Տավուշի, Դիլիջանի, Ճամբարակի, Սևանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը:
Գնդեվազ–Ջերմուկ հանրապետական նշանակության ճանապարհին և Մ2 միջպետական ճանապարհի Սարավան – Զանգեր հատվածում բուք է, տեսանելիությունը՝ 20-50 մ:
Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:
Կարդացեք նաև
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն