Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ռազմական ակտիվությունն ու հող տալու ներհայկական քարոզը

Փետրվար 13,2017 15:30

«Չեմ պնդում, սակայն միանգամայն հավանական եմ համարում, որ ադրբեջանական կողմը կձգտի «աջակցել» այդ քարոզի կեղծ ճշմարտացիության հաստատմանը՝ առնվազն մինչեւ ապրիլյան ընտրությունների օրն անդադար միջադեպեր հրահրելով առաջնագծում ու նորանոր կյանքեր խլելով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ այսպիսով Բաքուն իր կողմից կհաստատի հողատուների այն պնդումը, որի համաձայն՝ տարածքները հակառակորդին չհանձնելը մեզ բազում երիտասարդ կյանքեր կարժենա, ու ավելի ճիշտ կլինի անձնատուր լինել. «Նշված քաղաքական ուժերն էլ կներկայանան խաղաղության ջահակիրների դերում եւ ամեն մի նոր զոհի բոթը կզուգորդեն՝ «ախր ասում ենք, չէ՞, որ հող տալն է փրկությունը» շուտասելուկով: Մեծ հաշվով կստացվի այնպես, որ հող տալու ներհայկական քարոզն առաջիկա ամիսների ընթացքում կխթանի հակառակորդի ռազմական ակտիվությունը»:

 

Կարդացեք նաեւ՝

«Առավոտ»

11,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728