Վրաց պատրիարք Իլյա 2-րդին, ամենայն հավանականությամբ, փորձել են թունավորել, հաղորդում է տեղի «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: Պատրիարքի անվտանգությունն ուժեղացվել է, նրա անվտանգության ծառայության պետին հարցաքննել են, իսկ պատրիարքարանի գույքի կառվարաման ծառայության ղեկավարը կալանավորվել է:
«Հնարավոր է՝ գործ ունենք պատրիարքի թունավորման փորձի հետ: Սա այն վարկածն է, որը տարածվել է, սակայն այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել»,- ասվում է հեռուստաալիքի ռեպորտաժում:
Այս պահին պատրիարքը գտնվում է Բեռլինում, նրան սպասվում է լեղապարկի վիրահատության: Պարիարքի ներկայացուցիչ արքեպիսկոպոս Յակովը հայտնել է, որ Իլյա 2-րդն իրեն «լավ և առույգ է զգում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵՍԱՅԱՆԸ