Լրահոս
Օրվա լրահոսը

 Human Rights Watch-ը ուսումնասիրում է քաղբանտարկյալ Դավիթ Հովհաննիսյանի գործը

Փետրվար 13,2017 14:10

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության ուսումնասիրության առարկա է դարձել քաղբանտարկյալ «Ոտքի, Հայաստան» ՔՇ անդամ Դավիթ Հովհաննիսյանի դատական գործը: Կազմակերպությունը Հովհաննիսյանի փաստաբանից ստացել է գործի բոլոր մանրամասնությունները, և այն գտնվում է նրանց ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք, որ HRW-ն իր տարեկան զեկուցում արձանագրել է  ՀՀ-ում մարդու իրավունքների խախտման բազմաթիվ փաստեր, այդ թվում՝ խաղաղ ցուցարարների, նաև լրագրողների նկատմամբ բռնությունները, մարդկանց անհիմն կերպով ազատությունից զրկելը:

Հուլիսին Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո սկսված բողոքի ցույցերին անդրադառնալով՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը փաստում է՝ «Մինչ «Սասնա ծռեր»-ը կհանձնվեին, նրանց նկատմամբ հասարակության համակրանքն ու իշխանություններից մարդկանց դժգոհությունը վերածվեց ընդդիմադիր շարժման: Ցույցերը հիմնականում խաղաղ էին, բացառությամբ հատուկենտ միջադեպերի: Հուլիսի 29-ին, սակայն, ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով նրանք առաջին կամ երկրորդ աստիճանի այրվածքներ ստացան»:

Human Rights Watch-ը իր տարեկան զեկուցում նշել է, որ հուլիս-օգոստոսին Երևանում տեղի ունեցած ցույցերի ժամանակ Հայաստանի իշխանությունները նաև ցուցարարներին ու ցույցերի հետ առնչություն ունեցող տասնյակ մարդկանց կամայականորեն ազատազրել են՝ շատերին ծեծի ենթարկելով, ոմանց էլ անհիմն մեղադրանքներ առաջադրելով: «Առնվազն 40 մարդու զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել՝ հիմնականում ոստիկանների ցուցմունքների հիման վրա: Դատարաններն ընդհանուր և վերացական հիմնավորումներով շատերին կալանավորելու որոշում են կայացրել»:

Հիշեցնենք, որ «Ոտքի, Հայաստան» ՔՇ անդամ Դավիթ Հովհաննիսյանը ձերբակալվել է դեռևս 2016թ հուլիսի 29-ին: Նրան անհիմն և առանց ոչ մի փաստի, միայն 2 ոստիկանի ցուցմունքի հիման վրա մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728