Փետրվարի 10-ից 11-ը Մինսկում անցկացվեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի մրցանակների խաղարկության 21-րդ միջազգային՝ «Բելառուսի բաց առաջնությունը», որն այս տարվա առաջին A դասի վարկանիշային մրցաշարն էր սամբիստների համար:
Մեր մարզիկներից՝ 57 կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը գերազանց անցկացրեց բոլոր 5 գոտեմարտերը և հռչակվեց առաջնության չեմպիոն:
Մեր պատվիրակությունը, որի կազմում էին 5 մարզիկ, որոնցից երեքն Արցախից, մարզիչ Հայկ Ավետիսյանը և մրցավար Էդուարդ Ասլանյանը, ով նաև մրցաշարի գլխավոր մրցավայրի տեղակալն էր, Բելառուսից բարեհաջող վերադարձան հայրենիք փետրվարի 13-ին:
Կարդացեք նաև
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա