Լրահոս
Օրվա լրահոսը

Ասեք՝ ինչ որակ ունեն ձեր մազերը, ասենք՝ ինչ խնդիր ունեք

Փետրվար 13,2017 13:00

Հայտնի է, որ մեծ քանակությամբ շաքարավազը արյան մեջ վերածվում է թունավոր նյութի, որը արտազատվում է մաշկի միջոցով, այդ թվում՝ գլխի մազածածկի միջոցով, որն էլ պատճառ է հանդիսանում յուղոտ մազերի: Ինչպես շաքարի մեծ քանակը, այնպես էլ աղը օրգանիզմում բազում խնդիրներ է առաջացնում: Աղի մեծ քանակությունը կանխում է վիտամինների յուրացումը: Վնասակար ցանկի մեջ են մտնում գազավորված ըմպելիքները, կիսաֆաբրիկատները, «ֆաստ ֆուդ»-ը` արագ սնունդը: Սրանք գրեթե չեն պարունակում վիտամիններ եւ հանքային նյութեր, որոնք անչափ օգտակար են մեր օրգանիզմի համար: Մասնագետները առանձնացրել են մի շարք փաստեր, ըստ որի, մազերի որակից կարելի է ասել, թե օրգանիզմում ինչ օգտակար նյութերի պակաս կա:

1. Չոր եւ վնասված մազերի հիմնական պատճառը ճարպաթթուների պակասից է: Այդ ժամանակ անհրաժեշտ է սննդակարգում ավելացնել յուղոտ ձուկ` շաբաթը 3-4 անգամ, ձիթապտղի կամ այլ բուսայուղ:
2. Հաճախակի լվանալու կարիք ունեցող մազերի պարագայում, օրգանիզմում կա B վիտամինի պակաս: Այս դեպքում անհրաժեշտ է սննդակարգում ավելացնել հացահատիկեղեն, ձավարեղեն եւ խոշոր աղացած ալյուրով թխված հաց:
3. Փխրուն մազերը, որոնք չունեն ուժ եւ փայլ, նշան են, որ օրգանիզմում կա ցինկի պակաս: Խորհուրդ է տրվում հաճախակի ուտել հավի միս, լոբի, ձու, վարսակի ալյուր, բանան, նուշ, քունջութ եւ այլն:
4. Մազերի վաղաժամ սպիտակելը ցույց է տալիս, որ օրգանիզմում պակաս է պղինձը եւ երկաթը, ինչպես նաեւ B խմբի վիտամիններ: Այս դեպքում անհրաժեշտ է սննդակարգում ներառել բանան, նուշ, ընկույզ, լյարդ, ձավարեղեն, վարսակի ալյուր:
5. Մազաթափությունը երկաթի եւ B վիտամինի պակասի արդյունք է: Այս ժամանակ սննդակարգում ավելացնել կարմիր միս, լյարդ, ձու, ընդեղեն, շիլաներ, վարսակի ալյուր, ծիրան:
6. Թուլացած մազերը սպիտակուցի պակասի նշան է, որի ժամանակ անհրաժեշտ է անյուղ միս, ձու, ձուկ, ընկույզ, չրեր:

Որպեսզի մազերը միշտ առողջ եւ ամուր լինեն, անհրաժեշտ է համակողմանի սնուցում, որոնց մեջ մտնում են սպիտակուցները, օգտակար ճարպերը, վիտամինները, միկրոտարրերը, ամինաթթուները: Բացի սննդակարգը, չպետք է մոռանալ, որ մազերի վրա ազդում են նաեւ սթրեսները, եղանակային պայմանները եւ վատ խնամքը: Ուստի գեղեցիկ եւ առողջ մազեր ունենալու համար, բացի սննդակարգը, անհրաժեշտ է նաեւ հոգատար վերաբերմունք: Փափուկ եւ փայլուն մազեր ունենալու համար շատերը մազերը լվանալուց հետո ողողում են քացախաջրով: Խորհուրդ է տրվում չորացնել փափուկ սրբիչով եւ սանրել միայն չորանալուց հետո: Տարածված մազաթափության պարագայում առավել հայտնի եւ օգտակար դիմակներից է՝ 2 դեսերտի գդալ տաք ձիթապտղի յուղին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր, 1 թեյի գդալ դարչին, խառնել եւ ստացված միատարր խյուսը մատների ծայրերի օգնությամբ տարածել գլխին՝ կես ժամ պահել եւ ապա լվանալ:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

11,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728