Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատություն և հայրենիք» հիմնադրամը Հաց բերողի հարցով դիմելու է ՀՔԾ

Փետրվար 13,2017 00:00

«Ազատություն և հայրենիք» հիմնադրամը 2016 թ-ի հոկտեմբեր ամսից սկսեց մանրամասն հետաքրքրվել Արթուր Սարգսյանի գործով և նույն թվի դեկտեմբերի 22-ին ՀՀ քննչական մարմիններին ներկայացրեց նամակ` իրազեկելով, որ 2016 հուլիսի 31-ից կալանավայրում գտնվող Արթուր Սարգսյանը տառապում է Բեխտերեւի հիվանդությամբ, որի առկայությունն ըստ ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի N 825-ն որոշման խոչընդոտում է պատիժը կալանավայրում կրելուն:

Սույն տեղեկության հիման վրա, ՀՀ քննչական մարմինների հետաքննության և բժշկական հարիր հետաքննությունից հետո, 2016 թվականի դեկտեմբերի 31-ին Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց:

Հաշվի առնելով այն, որ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի N 825-ն որոշումը չի փոփոխվել, մեր զարմանքն ու անհանգստությունն ենք հայտնում, տեղեկանալով, որ սույն թվականի փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանը 2 ամսով կալանավորվել է, այսինքն փաստացի օրենքը նորից խախտվել է:

Փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանը անժամկետ հացադուլ է հայտարարել, որը իր հիվանդությունների հետ անհամատեղելի է ու նրա կյանքին վտանգ է սպառնում:

Մամուլից ստացվող հակասական տեղեկատվությամբ չբավարարվելով` «Ազատություն և հայրենիք» հիմնադրամը իր կողմից հայտ է ներկայացրել պետական մարմիններին` պարզելու համար Արթուր Սարգսյանի ձերբակալման պատճառը:

Մեր որդեգրած սկզբունքներին հավատարիմ, պարտավորվում ենք հանրությանը իրազեկել ստացվող տեղեկատվության մասին:

«Ազատություն և հայրենիք» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728