Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում այսօր համայնքի ղեկավարի ընտրություններ էր, որին մասնակցում էր համայնքի կին ղեկավար՝ Վարդիթեր Գասպարյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց իր մեծագույն ցանկության մասին՝ այն է, որ գյուղը ունենա նախադպրոցական հաստատություն եւ գազաֆիկացվի Գյումրի քաղաքից 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղը, որտեղ, ըստ նրա, 7 ամիս տեւող ձմեռը լուրջ խնդիր է. «Եթե այլ խնդրով երկրի նախագահին չեմ դիմել, ապա գազաֆիկացման խնդրով, որը միայն Ախուրիկի գերխնդիրը չէ, այլ նաեւ Գյումրին օղակող 8 խոշոր համայնքների, 3 անգամ նախագահին պաշտոնական գրություն եմ ուղարկել, զրուցել եմ, ոչ միայն մեր համայնքի, այլեւ 8 համայնքի անունից, որի համար ինձ լիազորել են»:
Տիկին Գասպարյանի խոսքերով՝ նախագահի ամենաներկայանալի պետական այրերից ներկայիս վարչապետն է, որը գազաֆիկացման հարցին պատասխանել է, որ նույնիսկ Երեւան քաղաքում այսօր գազ չեն վառում, էլ ի՞նչ եք մտածում գյուղերում գազաֆիկացման մասին, որը բացասական պատասխաններից Վարդիթեր Գասպարյանի համար ամենաճշմարտանմանն է եղել. «Ինձ թվում է, որ իշխանությունների մեծագույն սխալն էր, որ տարիներ առաջ գազաֆիկացում հասցրեցին ծայրամասային համայնքներ՝ Ամասիա եւ Աշոցք, քանի որ այդ համայնքներում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ գազ այդքան չեն օգտագործում, եւ այդ ժամանակվա մարզպետի ամենամեծ սխալն էր, որ այս 8 գյուղերը՝ Գյումրիից 3-5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող, մնացել են եւ ձմեռվա ամիսներին այդ բնակիչների վիճակը աղետալի է»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
իսկ տեղում հետագա դրա փոխադրումը ու այլ սպասարկումների համաչ բնակչությանը վաճառվում է 3-4 անգամ ավելի բարձր գներով, մի կողմ թողնելովայն կարեվոր հանգամանքը, որ մարդիկ չունեն որեվէ տեղ աշխատելու ու ապրելու հնարավորություններ…
…