Լրահոս
Օրվա լրահոսը

Վերին Բազմաբերդի համայնքապետը սպասում է վերընտրվելուն՝ կիսատ գործեր ունի

Փետրվար 12,2017 19:47

Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ համայնքում, ինչպես ՀՀ 10 այլ համայնքներում,  ընթանում են համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրված թեկնածուներն են ՀՅԴ` մինչ այս գործող ղեկավար Արտաշես Սաֆարյանը եւ անկուսակցական Գրիշա Գրիգորյանը:

Atavot.am-ի հետ զրույցում Արտաշես Սաֆարյանը իր վերընտրվելու հավանականությունը մեծ համարեց, իսկ համայնքի բնակիչների մասնակցությունը գնահատեց ակտիվ, նորմալ, հանգիստ:

Համայնքի ղեկավարը, իր ասելով, կիսատ գործեր ունի՝ համայնքի խմելու ջրի ցանցի վերանորոգման խնդիրը. «Լրացուցիչ ջրի աղբյուր պետք է գտնել, որ ավելացնենք ցանցին, որպեսզի վախ չունենանք՝ ձմռան ընթացքում կպակասի ջուրը, կսառչի»: Նա նշեց նաեւ համայնքի լուսավորության խնդիրը, դպրոցի ամբողջական վերանորոգման հարցը:

502 բնակիչ  ունեցող համայնքում բնակիչները հիմնականում զբաղվում  են անասնապահությամբ, հողագործությամբ, իսկ արտագնա աշխատանքի` ըստ Արտաշես Սաֆարյանի, հիմնականում մեկնում են երիտասարդները՝ ընտանիքներով մեկնողներ չկան:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728