Այսօր, Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի ընտրություն: Ընտրությանը մասնակցում են 2009 թվականից համայնքի ղեկավար Մնացական Գեւորգյանը եւ 25 ամյա Աստղիկ Մկրտչյանը:
Aravot.am-ի հետ զրույցում Մնացական Գեւորգյանը նշեց, որ ընտրություններն ընթանում են նորմալ: Համայնքի ղեկավարը նորից իր թեկնածությունը, իր ասելով առաջադրել է՝ նպատակ ունենալով թերի գործերը ավարտել՝ մասնավորապես գյուղի գազի ներքին ցանցի լրացումը, որը կիսատ է մնացել, խմելու ջրի ցանցի վերանորոգումը, ոռոգման ջրի ցանցի կապիտալ վերանորոգումը, մանկապարտեզի շենքի վերանորոգումը եւ այլն: Պարոն Գեւորգյանը նորմալ է վերաբերվում նաեւ Աստղիկ Մկրտչյանի մրցակցությունը եւ իր ասելով, եթե նա ընտրվի համայնքի նոր ղեկավար՝ նա պատրաստ է իր փորձով ու աջակցությունով օգտակար լինել:
Արարատ մարզի Նոյակերտ համայնքում էլ մրցում են 2012 թվականից համայնքի ղեկավար ընտրված՝ ՀՀԿ-ական Հովհաննես Հարությունյանը եւ անկուսակցական Էդվարդ Սարգսյանը:
Մեզ հետ զրույցում Հովհաննես Հարությունյանը նշեց, որ բնակիչների մեծ մասը մասնակցել է ընտրությանը, բայց նա դեռ սպասում է ավարտին. «Վերջին ընտրողը ես պետք է լինեմ, պետք լինի Էդվարդ Սարգսյանի օգտին կքվեարկեմ»:
Կարդացեք նաև
Հովհաննես Հարությունյանի՝ իր մրցակից Էդվարդ Սարգսյանի ընտրվելու հավանականությունը 30 տոկոս է համարում. «Ես կարող եմ 90 տոկոս ասել իմ անցնելու հավանականությունը, բայց ասում եմ՝ 70, եթե Էդվարդ Սարգսյանը անցնի «մաղարիչը» ես կանեմ»:
Ամենագլխավոր խնդիրը, ինչի համար Հովհաննես Հարությունյանը դարձյալ առաջադրվել է նշեց, համայնքի գլխավոր փողոցի ասֆալտապատումն է. «Իմ ուժերից վեր է, բայց պետք է աշխատեմ՝ անեմ: Մեկ էլ փողոցի լուսավորությունը, ակումբի ներքին հարդարումը, որի մեծ մասը արվել է»:
Վերջում, պարոն Հարությունյանը ավելացրեց, որ եթե նա ինքն իրեն չսիրի, ապա ոչ մեկի չի կարող սիրել:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ