Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշել եմ չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին». Սամվել Բալասանյանի որդի

Փետրվար 12,2017 15:29

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ.

« Հարգելի հայրենակիցնե՛ր,

Վերջին շրջանում մարզի քաղաքական կյանքում ակտիվորեն քննարկվող թեմաներից մեկը իմ`որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելու հարցն էր: Բնական է, քանի որ խորհրդարանը մեր երկրի, մեր մարզի ու Գյումրիի առջև ծառացած լրջագույն խնդիրների և մարտահրավերների մասին բարձրաձայնելու և դրանց լուծման ուղիներ որոնելու համար գլխավոր հարթակն է: Սրանք խնդիրներ են, որոնց մասին բոլորս գիտենք. գործազրկություն, աղքատություն, արտագաղթ, արցախյան հիմնահարց, տնակներում բնակվող հազարավոր մարդիկ և այլն:

Սակայն կան խնդիրներ, որոնց մասին ավելի քիչ են խոսում, բայց դրանք բազիսային են: Ունենք աշխատանքի ծայրահեղ ցածր արտադրողականություն, պետական և մունիցիպալ օղակներում կառավարման ցածր արդյունավետություն, կրթության անհամապատասխանություն աշխատաշուկայի պահանջներին, առողջապահության ոլորտում առողջությունը պահպանելու ռազմավարության փոխարեն հիվանդությունների բժշկման քաղաքականություն, գյուղատնտեսությունը տնտեսության գիտելիքահեն և տեխնոլոգիական ճյուղ դարձնելու փոխարեն գյուղացուն օգնելու պրակտիկա, ժողովրդագրական անվտանգության հայեցակարգի փոխարեն հետծննդյան նպաստների կամ մասնավոր օգնությունների տրամադրում, զուտ հայրենասիրական պաթոսի վրա հիմնված, այլ ոչ ինստիտուցիոնալ կամավորականություն:

Այս ամենի գիտակցումով էր պայմանավորված առաջադրվելու ցանկությունս, սակայն քաղաքականությունը հնարավորի արվեստ է, մանավանդ որ նոր ընտրակարգով բացառվում է անհատի միայնակ մասնակցությունը, ուստի, չգտնելով համապատասխան հարթակ` ես որոշել եմ չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին:

Վերոնշյալը բացարձակապես չի նշանակում, որ չառաջադրվելու պարագայում չեղյալ են հայտարարվելու իմ կողմից առաջ քաշված ծրագրերը, պարզապես այլ են լինելու մասշտաբները և իրականացման տեմպերը: Որովհետև այլ բան է պատգամավորի, և մեկ այլ բան` մասնավոր հիմնադրամի ղեկավարի լիազորությունների շրջանակը: Ես շարունակելու եմ իմ համեստ հնարավորությունների առավելագույնը ներդնել Հայաստանի զարգացման գործում:

Եվ թող Աստված մեզ բոլորիս լինի պահապան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728