Այսօր ՀՀ-ի 7` Կոտայքի, Շիրակի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնու, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքի ղեկավար ընտրող 7 համայնքից 2-ում` Վարդանաշեն եւ Վարդավանքում քվեարկվելու է 1 թեկնածու, 4-ում` Նուռնուս, Ախուրիկ, Նոյակերտ, Վերին Բազմաբերդ` 2 թեկնածու եւ Արեւիկ համայնքում` 3 թեկնածու:
Գեղարքունիքի մարզի 3` Դարանակ, Արծվանիստ եւ Սեմյոնովկա համայնքներում ընթանում են ավագանու անդամի ընտրություններ:
Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 17 քաղաքացուց 4-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի 23 գրանցված թեկնածուից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 2-ը:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի 13 թեկնածուից 2-ը եւ ավագանու անդամի 21 թեկնածուից 2-ն իգական սեռի ներկայացուցիչներ են:
Կարդացեք նաև

Technical equipment of the electronic registration of voters provided to the precinct electoral commissions ahead of the elections was tested in Vardanashen communities of Armavir Province
Նշենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա եւ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում, փորձարկվելու են 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվելիք ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ