Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը սովոր չեն խաղի ժամանակ գլխաշոր կրելուն

Փետրվար 12,2017 13:22

Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանի  եւ Լիլիթ Մկրտչյանի համար Թեհրանում մեկնարկած կանանց աշխարհի անհատական առաջնությունում խաղատախտակի առջեւ գլխաշոր կրելն այնքան էլ հարմարավետ չէ: Դա խանգարում է ամբողջ կարողությամբ խաղալուն: Այս մասին մեկնարկային տուրի առաջին պարտիայից հետո մեզ ասաց Էլինան:

Իսլամի օրենքով հասարակական վայրերում կանանց հիջաբ կրելը պարտադիր է: Դրա համար գենդերային հավասարության կողմնակից աշխարհի առաջատար մի շարք շախմատիստուհիներ հրաժարվել են մեկնել Իրան:

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը 1/32 եզրափակչի երկու պարտիաներից առաջինում ոչ-ոքի են արել: Այսօր նրանք նույն մրցակիցների հետ հանդիպելու են երկրորդ անգամ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728