ԱՊԼ առաջնության 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում ընդունեց «Ուոթֆորդին» եւ երկու անպատասխան գնդակ անցկացրեց նրա դարպասը: Ժոզե Մոուրինիոյի թիմը ռեվանշ վերցրեց սեպտեմբերին կրած պարտության դիմաց եւ շարունակում է պայքարել Չեմպիոնների լիգայի գոտի մտնելու համար:
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 89 րոպե: Հայաստանի ազգային հավաքականի ավագը 85-րդ րոպեին դեմքին արմունկով հարված ստացավ Սեկսեսսից եւ չորս րոպե անց փոխարինվեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ