Այսօր Թեհրանում մեկնարկեց շախմատի աշխարհի կանանց անհատական առաջնությունը: 64 մասնակիցները պայքարն սկսել են 1/32 եզրափակչում: Առաջին պարտիայում Էլինա Դանիելյանը (նկարում) ոչ-ոքի արեց հնդիկ Ռութ Պադմինիի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը խաղաղությամբ հրաժեշտ տվեց Չինաստանի ներկայացուցիչ Նի Շիկունին:
Վաղը մրցակիցները երկրորդ անգամ կխաղան միմյանց հետ, սակայն հակառակ գույնի խաղաքարերով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ tehran2017.fide.com-ի
Կարդացեք նաև