Փետրվարի 11-ին, ժամը 13:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող «Անի Պլազա» հյուրանոցի համարներից մեկում քաղաքացու դի կա. անհրաժեշտ է օգնություն:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ոստիկանության ԵՔՎ ՕԿԿ կրտսեր տեսուչ ոստ. ենթասպա Կոկայանին:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ «Անի Պլազա» հյուրանոցի թիվ 1212 համարում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացի՝ 1993 թ. ծնված Զ. Ն.-ի դին:
Կարդացեք նաև
Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՌԴ ԱՃԿԿ:
ՀՀ ԱԻՆ