Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսական կարգապահության և պետական հիմնարկների արդյունավետության բարձրացման գործընթացը դանդաղում է. Վարդան Արամյան

Փետրվար 11,2017 18:23

Փետրվարի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ներքին աուդիտի զարգացման ու բարեփոխումների շրջանակում տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, նախարարի տեղակալներ Դավիթ Անանյանի, Կարեն Թամազյանի հանդիպումը հանրային հատվածների ներքին աուդիտի պատասխանատուների հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր ի մի բերել առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ նախարարությունն ունի ներքին աուդիտի զարգացման իր տեսլականը, բայց նախնական փուլում կարևորում է անկաշկանդ քննարկումը ոլորտի պատասխանատուների հետ՝ հնարավոր խոչընդոտները բացառելու, լավագույն գաղափարները համախմբելու և աուդիտորների մտահոգությունները քննարկելու համար: Նախարարի խոսքով՝ ռիսկերը թեև իդենտիֆիկացվել են, այնուամենայնիվ ֆինանսական կարգապահության և պետական հիմնարկների արդյունավետության բարձրացման գործընթացը դանդաղում է: Ներքին աուդիտը պետք է արդյունավետ աշխատի՝ իդենտիֆիկացնելով ռիսկերը, ներդնելով հսկողության մեխանիզմներ ու կանխարգելիչ գործիքներ: Համակարգի ներդրման համար անհրաժեշտ է շարժիչ ուժ, և այդ գործում գերակայում է ֆինանսների նախարարության մասնակցությունը:

«Ֆինանսների նախարարությունը, որպես քաղաքականություն մշակող մարմին և պետական ֆինանսների պատասխանատու՝ կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման մասով իր դիտակետում ունի նաև ներքին աուդիտի հանգույցը՝ որպես կարևորագույն ինստիտուտ պետական ֆինանսների կառավարման մասով: Առաջիկա տարիներին ներքին աուդիտի համակարգի կայացումը մեզ համար լինելու է նախապատվություն: Կոնկրետ ես մեծ նշանակություն եմ տալիս ֆինանսների նախարարությունում ներքին աուդիտի զարգացմանը, եւ ֆինանսների նախարարությունը պետք է ծառայի որպես օրինակելի նախարարություն», – նշել է նախարար Վարդան Արամյանը:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728