«Հայկական վերածնունդն» իմ զավակն է, ես եմ նրա տերը…թույլ չե՜մ տա որեւէ մեկին իր գարշահոտ նպատակներով նախընտրական շրջանում պատվերով ծրագրով խոսել «Հայկական վերածննդի» մասին»,-«Հայկական վերածնունդ» կուսակցության համագումարի ընթացքում այսօր հայտարարեց պատգամավոր Հեղինե Բիշարյանը:
«Կոչնչացնե՛մ ես նրան՝ ով էլ լինի…ես իմ մատներո՛վ կհանեմ նրանց աչքերը…այս վճռական պահին հրապարակ են նետվել շատ թաղ նայողներ, քյոխվեք, ֆեոդալներ…Այս ընտրությունները որոշելու են մեր ապագան: Սա թաղի տղեքի ընտրություն չէ: Ամեն քուչա իր ռեյտինգային թեկնածուն ունի, այս ի՞նչ երկրում ենք ապրում»,-շարունակեց նա:
Հեղինե Բիշարյանը որպես օրինակ մեջբերեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը՝ «դուք եք ընտրում ձեր իշխանությանը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ