«Ժամանակ» թերթի կողմից 2017թ․-ի փետրվարի 10-ին և 11-ին Միհրան Պողոսյանի անվան հետ առնչվող հրապարակված ակնհայտ ապատեղեկատվության և անձը վարկաբեկելու սին փորձերի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ սույն նամակը ստանալուց հետո «Ժամանակ» թերթի #26(3315) համարում վերոնշյալ հրապարակումները չհերքելու դեպքում ձեռնամուխ կլինենք օրենսդրությամբ սահմանված կարգով մեր իրավունքների պաշտպանությանը։
«Ժամանակ» օրաթերթի և կից 1in.am կայքի կողմից թույլ տրվող շարունակական ու միտումնավոր անհեթեթ ապատեղեկատվության տարածումն անթույլատրելի է։
Բոլոր լրատվամիջոցներին ևս մեկ անգամ կոչ ենք անում չմոլորեցնե՛լ հանրությանը, տրամադրե՛լ բացառապես իրականությանը համապատասխանող և ստուգված տեղեկատվություն։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանի գործունեությանն առնչվող ցանկացած տեղեկատվության համար լրատվամիջոցները կարող են դիմել Միհրան Պողոսյանի գրասենյակ՝ 060 577034 հեռախոսահամարովկամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով։
Միհրան Պողոսյանի գրասենյակ
Իրականությանը համապատասխանող տեղեկությունները առանց լրատվամիջոցների էլ տարածվում են,,,իսկական,,լրատվամիջոցը նա է,որ ապատեղեկատվությունը տարածի….
այդ «տեղեկությունները» կոչվում են բամբասանք, «ըսի-ըսաւ», ասեկոս
այդպիսի «լրատվության» հիման վրա, ոեւէ մէկը կարելի է բանտ նստեցնել
այս խնդիրը շատ լուրջ է,
ցարդ կատարված – եւ չհերքված – բացահայտումը շատ ծանր է,
«գորքի տակ սահեցնելիք» նյութ չէ սա
Պարոն Պողոսյան, ուրեմն պէտք է որ ուղղակի Ձեզ դիմենք, անհայտ ու սեփական կերպով, որպէսզի բարեհաճիք տեղեկություն տալ` թէ ինչո՞ւ off-shore դրամական հսկայական հաշիւ մը կա որ Ձեր անունն է կրում (տվյալ մը, որ երբեւիցէ չհերքեցիք, թեկուզ Ձեր պետական բարձր պաշտօնից հրաժարեցաք, այդ մասին տեղեկատվական բացահայտումէ մը անմիջապէս ետք) …
իսկ ինչու նյութի Ձեր տարբերակը չէք հայտնում, հստակօրէն, եւ հանրային կերպով ?
եթէ Ձեր պաշտպամությունը այդ է թէ այդ գումարները թէկուզ Ձեր անձնական անունին տակ են, սակայն ծառայելու էին պետական նպատակների, բացատրեցէք նայինք, հասկանանք… թէ որ այդպէս է, ուրիշ անունի տակ կարելի չէ՞ր զետեղել այդ գումարները… եւ հիմա որ սոյն բացահայտումը տեղի ունեցաւ, պարտաւոր էք նվազագոյն չափով գոնէ ապացուցել թէ պետական ի՞նչ նպատակների ծառայել են այդ գումարները… գիտէք ի՞նչ, նպատակն ել մի հայտնէք, եթէ պետական մեծ գաղտնիք մըն է… ցոյց տվէք միայն թէ ի՞նչ ելքեր տեղի ունեցած են այդ հաշիւից, եթէ որեւէ ելք տեղի ունեցած է… ելքերը միայն – եթէ կան -, դեռ առանց ասելու թէ դէպի ո՞ւր գացած են այդ թէական ելքերը
Մ. Հայդուկ Շամլեան, Կանադա