ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը եւս առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու է «Հայկական վերածնունդ» կուսակցության տարածքային ցուցակով: Այս մասին նա այսօր կուսակցության համագումարի ժամանակ հայտնեց լրագրողներին: Մհեր Շահգելդյանը նշեց, որ ՀՎԿ-ն ընտրություններից բարձր արդյունքներ է ակնկալում, քանի որ վայելում է ժողովրդի վստահությունը:
Այլ ուժերի հետ միավորվելու հավանականության շուրջ էլ նա ասաց. «Մենք գնալու ենք կուսակցությունով: Փորձը ցույց է տվել, թե նախընտրական դաշինքները հետո ինչ են լինում…»:
Անդրադառնալով տեղեկություններին, որ ՀՎԿ երիտասարդական կառույցը լքում են, պատգամավորը վստահեցրեց՝ եթե մի քանի հոգի դուրս են եկել կառույցից, դա չի նշանակում, թե երիտասարդական կառույցում խժդժություններ կան, ընդհակառակը՝ այն ամրապնդվում է:
Մհեր Շահգելդյանը նաեւ ասաց՝ հնարավոր է՝ ԱԺ ընտրություններից հետո կուսակցությունն ինքը ստեղծի հետընտրական դաշինքներ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ