«Հայկական վերածնունդ» կուսակցության համագումարի ընթացքում այսօր պատգամավոր Հեղինե Բիշարյանը հերթական անգամ աչքի ընկավ զգացմունքային ելույթով: Առաջնահերթ, նա իր քաղաքական համակրանքը հայտնեց կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի հանդեպ եւ նրան «ուսուցիչ» անվանեց:
Հեղինե Բիշարյանը նաեւ խոստովանեց, որ երբ տարիներ առաջ մանկավարժ էր, իր աշակերտներին ներկայացնում էր Արթուր Բաղդասարյանի եւ «Օրինաց երկրի» գաղափարները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ