«Դուք իմ թիմակիցներն եք, իմ զորքն եք: Ժողովրդի լեզվով ասած՝ կաշին քերթելու եմ, եթե լավ չաշխատեք»,-«Հայկական վերածնունդ» կուսակցության համագումարի ընթացքում այսօր դիմելով ներկա պատվիրակներին՝ ասաց ՀՎԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: «Պետք է լավ աշխատենք՝ մեր հայրենիքի եւ զավակների համար»,-հավելեց նա:
Մատնանշելով իր եւ կուսակցության առջեւ դրված որոշ խնդիրներ՝ նա համոզմունք հայտնեց, որ 18 տարեկանները բանակում չպետք է ծառայեն. «Պետք է ձեւավորվի մասնագիտացված բանակ: Ինչո՞ւ չենք կարող դա անել, մեր գումարները բավարարում են: Գողոնն ու կողոպուտը պետք է վերացնել»:
Բաղդասարյանը նաեւ նշեց, որ նվազ հասարակական վտանգավորություն ունեցող արարքների համար ազատազրկումը պետք է վերանա որպես պատժի միջոց. «Պետք է ներդնել պատժի այլընտրանքային համակարգ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ