«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն այսօր կուսակցության համագումարի ընթացքում ասաց, որ որպես նախկին բարձր պաշտոններ ղեկավարած անձ՝ հայտարարում է՝ Հայաստանում նավթի ու գազի պաշարներ կան:
«Դրանք խորը հեռավորության վրա են գտնվում ու լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Դրանց հանդեպ պետական հոգածություն է պետք: Ընդերքը դարձել է որոշների անձնական սեփականությունը, այն պետք է վերադարձնել ժողովրդին եւ դարձնել պետական սեփականություն»,-ասաց նա:
Ըստ Արթուր Բաղդասարյանի՝ ընդերքի հարստություններն անխնա «բռնաբարվում» են. «Եթե հետաքննությունն անցկացվի, կտեսենք, թե քանի նախկին նախարարի եւ նրա հարազատների անունով քանի հանք է գրանցված»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ