ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու է «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական եւ վարկանիշային ցուցակով: Այս մասին այսօր կուսակցության համագումարի ընթացքում լրագրողներին հայտնեց պատգամավորը: Հովհաննես Մարգարյանը նշեց, որ կուսակցության ցուցակը գլխավորելու է Արթուր Բաղդասարյանը:
Նա ասաց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընդառաջ՝ քննարկումները շարունակվում են եւ առաջիկա օրերին ամեն ինչ պարզ կլինի. «Երեկ ինձ զանգել է քաղաքական ուժերից մեկի ղեկավարը եւ խնդրել հանդիպել: Թե ով է, չեմ ասի»,-ասաց Մարգարյանը:
Ինչ վերաբերում է ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հավանականությանը, Մարգարյանը նշեց, որ կոալիցիա ստեղծելը կուսակցության համար ինքնանպատակ չպետք է լինի:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ