Փետրվարի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում քննարկվել են հարկային օրենսգրքի ընդհանուր և վարչարարության մասով փոփոխություններ նախատեսող՝ խորհրդի անդամների կողմից ներկայացվող նախագծերը:
Խորհրդի նիստի արդյունքներով ներկայացված առաջարկներն ընդհանուր առմամբ ընդունելի են համարվել, և պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել ներկայացված նախագծերի քննարկումների հետագա ընթացքը:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին