Լրահոս
Օրվա լրահոսը

Արտառոց կլիներ, եթե դեսպանը Արմեն Խաչատրյանը չլիներ. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 11,2017 12:29
armen xachatryan

Այս տարիների ընթացքում Արմեն Խաչատրյանի հայտարարագրերը վկայում են նրա բարգավաճման մասին։ Նա, ի դեպ, այսօր բավականին լավ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ։ Նրա՝ լոբբինգի արդյունքում անցած տարվա հուլիսին Սարգսյանը Խաչատրյանի փեսային՝ Արման Օհանյանին, նշանակեց դատավոր։ Ընդամենը օրեր առաջ մեր գործընկեր Էդիկ Բաղդասարյանը գրել էր. «Պարզվում է Բելառուսում դեսպան ունենք։ Ինտերնետում փորձեցի գտնել, թե էսքան տարիներ դեսպան աշխատած Արմեն Խաչատրյանը ինչ է արել։ Բան չկա, մի քանի տեղ հոդվածներ կան, որ նա՝ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, օտարերկրյա այցելություններից մեկի ժամանակ հյուրանոցից խալաթ է գողացել։ 16 տարի դիվանագետ է Արմեն Խաչատրյանը, Բելառուսից առաջ Ուկրաինայում էր դեսպան։ Ու համացանցը էս մարդուն հիշում է էդ խալաթով։ Հայ դիվանագիտության խալաթն է սա»։

Եվ իսկապես սա հայտնի սկանդալ էր, երբ պարզ դարձավ, որ տարիներ առաջ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը պաշտոնական այցելություններից մեկի ժամանակ հյուրանոցի խալաթները դրել էր ճամպրուկի մեջ ու որոշել լքել հյուրանոցի տարածքը։ Հենց այդ ժամանակ էլ բռնվել էր, հետո էլ փորձել էր հարթել տեղի ունեցածը՝ ասելով, թե իմացել է հյուրանոցն իրեն է նվիրել սրբիչից խալաթները։ Մեկ ուրիշ դրվագով էլ է «անցնում» Արմեն Խաչատրյանը։ ԱԺ նախագահ եղած տարիներին նրա թիկնապահը՝ Արբակ Բաբասյանը, 2000թ.-ի ապրիլի 4-ին, գիշերվա 02։40-ի սահմաններում Բաղրամյան-Կիեւյան փողոցների խաչմերուկում ատրճանակով սպանել էր մի 30-35 տարեկան քաղաքացու։ Սա եւս ժամանակին երկար քննարկվեց մամուլում։ Հավելենք նաեւ, որ մամուլի՝ ժամանակին ներկայացրած  տվյալներով,  1999 թ. հոկտեմբերի 27-ի  ահաբեկչական գործողության ժամանակ վիրավորված ութ մարդկանցից մեկը եղել է Արմեն Խաչատրյանը։

Հիմա ինչ կարող ենք մենք պահանջել Արմեն Խաչատրյանից։ Ոչինչ։ Նրան հետ կանչելու խոսակցություններն էլ անիմաստ են. թող մնա հեռվում, նստի կոճղին եւ ուտի իր փայ կարկանդակը։ Դրանից ադրբեջանական բանտում հայտնված բլոգերի կյանքում ոչինչ չի փոխվելու։  Գործին էլ օգուտ չի բերելու։ Այնպես որ, Խաչատրյանի շուրջ եղած աղմուկը դադարեցնելու ժամանակն է։ Այդ աղմուկը նրան, միայն նրան է դիվիդենտներ բերելու։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728