Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հարձակման է անցել նաեւ դիվանագիտական ճամբարում. «Ժողովուրդ»

Փետրվար 11,2017 11:53

Մինչ Հայաստանի քաղաքական դաշտը զբաղված է ներկուսակցական ճղճիմ գզվռտոցներով ու ցուցակակռվով` ԱԺ ընտրություններին ընդառաջ փորձելով անցողիկ տեղ գրավել համամասնական ընտրացուցակներում, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խնդրում բոլոր ճակատներով անցել է գրոհի: Արդեն մի քանի օր է` ադրբեջանական զինուժը ԼՂՀ սահմանին պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը` դարձյալ կիրառելով ավելի խոշոր տրամաչափի զինատեսակներ: Արդյունքում` գրեթե ամեն օր ունենք զոհեր:

Մյուս կողմից Ադրբեջանը հարձակման է անցել նաեւ դիվանագիտական ճամբարում. հարեւան երկիրն ավելի քան 700 հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին հայկական կողմից ադրբեջանական բնակավայրերին հասցված վնասների առնչությամբ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով վարչության պետ Չինգիզ Ասքերովն ասել է, թե դատարանն ընդունել է բոլոր դիմումները: Նախկինում էլ ՄԻԵԴ-ը բավարարել էր Ադրբեջանի քրդերի` Չիգարովի եւ մյուսների հայցն ընդդեմ ՀՀ-ի՝ այդպես պարտավորեցնելով Հայաստանի իշխանություններին հնարավորություն ընձեռել փախստականներին վերադառնալ Լաչինում գտնվող իրենց տները, որ փախստականները լքել էին պատերազմի պատճառով: ՄԻԵԴ-ում Ադրբեջանի նման ակտիվության պատճառը պատահական չէ. այսպես հիմքեր են նախապատրաստվում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար` իբրեւ թե փախստականների իրավունքների պաշտպանության քողի տակ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728