Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է պակասել փողը. «168 ժամ»

Փետրվար 11,2017 11:43
dolar

ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է 2016 թվականին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած դրամական փոխանցումների կամ, այլ կերպ ասած, տրանսֆերտների վիճակագրությունը։ Ասել, որ այդ տվյալներն անսպասելի էին, սխալ կլինի։ Տարվա ընթացքում հրապարակվող ամսական տվյալներից արդեն իսկ երևում էր, որ Հայաստան ուղարկված փողի ծավալը նվազում է։ Ուշագրավն այն է, որ Ռուսաստանից եկող դրամական փոխանցումները դեկտեմբերին աճել են ընդամենը 5.8 մլն դոլարով, իսկ ԱՄՆ-ից փոխանցումների ծավալը գրեթե չի փոխվել։

Այսինքն, դեկտեմբերյան աճից 38 մլն դոլարը բաժին է ընկնում այլ երկրներին։ Թե կոնկրետ որ երկրներից է այդ ներհոսքը` առայժմ պարզ չէ. ԿԲ-ն այս պահին հրապարակել է միայն ընդհանուր ներհոսքի, և այդ թվում` ԱՄՆ-ից ու Ռուսաստանից եկած գումարների վիճակագրությունը։ Առաջիկայում կհրապարակվի ԿԲ 2016 թվականի դեկտեմբեր ամսվա տեղեկագիրը, որտեղ երկրներից բացվածքն ավելի լայն է, և հնարավորություն կտա հասկանալ` որ երկրից (կամ երկրներից) է գրանցվել այս աճը, առանց որի` տրանսֆերտների ներհոսքը չէր գերազանցի 1.5 մլրդ դոլարը։

Բաբկեն Թունյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728