Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցակը կազմելու ինչ սկզբունք է կիրառում ՀՀԿ-ն. «Ազգ»

Փետրվար 11,2017 11:09

Ցուցակը կազմելու հետեւյալ սկզբունքն է կիրառվում` ըստ մեր աղբյուրի: Այժմյան ՀՀԿ խմբակցության 1/3-ը այս կամ այն ձեւով կգա խորհրդարան` համեմատաբար բանիմացները: Ռեյթինգային քվեարկությունը կապահովի եւս մի 1/3` համեմատաբար քաղաքակիրթ մեծահարուստների ներկայություն` հնարավորություն տալով քվեարկվելու ՀՀԿ-ն ֆինանսավորողներին, իսկ ահա մյուս 1/3-ը ցուցակում գործող վարչապետի քվոտաներն են եւ համալրվում են նրա մարդկանցով:

Առայժմ ուրվագծվում է, որ ՀՀԿ-ի 300 հոգուց կազմված ցուցակն ուշանալու է, գուցե այդ է պատճառը, որ մեր քաղաքական ուժերը, միմյանց նայելով, կամ միգուցե այս ու այն անձին խորհրդարանից դուրս չթողնելու մարմաջով, ուշացնում են կուսակցական ցուցակների հրապարակումը, քանի որ կան քաղաքական գործիչներ, որոնք կարող են հայտնվել բացառապես բոլոր ցուցակներում: Հավանաբար առեւտուրը դեռ ձգվելու է:

Ընդհանուր առմամբ ամրապնդվում է այն իրողությունը, որ նոր խորհրդարան մտնելու հայտ ներկայացրած բոլոր ուժերից կառավարելի թվերով խորհրդարան տանելու մտադրությունն է այժմ իրականացվում ամենատարբեր տեխնոլոգիաներով, որին լայնորեն տիրապետում է իշխանությունը: Օրինակ` Ծառուկյանի կամ Օսկանյան-Օհանյան դաշինքների շուրջ լայն համագործակցությունը կարող է այս ուժերի քվեն ավելացնել, իսկ դա ցանկալի չէ բնականաբար ապագա խորհրդարանը գծագրողների համար:

Երկու դեպքում այդպիսի դաշինքների ձեւավորմանը խանգարելու ամենատարբեր տեխնոլոգիաներ են կիրառվում: Առաջինի դեպքում խառնշտում են այն ուժերին, որոնք հայտարարել են Ծառուկյանին միանալու մասին, երկրորդ դեպքում ամեն ինչ արվում է, որպեսզի փողատերերը չֆինանսավորեն այդ դաշինքների բավական թանկ ընտրական քայլերը: Մի երրորդ դեպքում դա թույլատրում են կամ առնվազն չեն խանգարումՙ «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ, ԲՀԿ-ից խորհրդարան անցած գործարար Գուրգեն Արսենյանիՙ ՀԱԿ- ցուցակում հայտնվելն ու ՀԱԿ ընտրարշավը ֆինանսավորելը հավանաբար թույլատրելիի սահմաններում է (սա միայն արտահոսքերի մակարդակով լուր է դեռ):

Մարիետա Խաչատրյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728