Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հրաչյա Ռոստոմյան. «Պետությունը հնարավորությունների առավելագույն չափով սպորտին գումարներ է հատկացնում»

Փետրվար 10,2017 23:20

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի՝ ծանրամարտի ֆեդերացիայի անդամների հետ հանդիպման ժամանակ խոսք բացվեց ֆեդերացիայի բյուջեի մասին: «Ժողովուրդն ասում է՝ դրամը երբեք պակաս չի լինում: Եթե այս մտածելակերպով առաջնորդվենք, գումարի պակաս կա: Բայց երբ հաշվարկում ենք, մեր ուսումնամարզական գործընթացը լիովին ապահովվում է:

Ինչ վերաբերում է ավելի շատ թվով մարզիկների ֆինանսական աջակցություն ցույց տալու եւ հավաքներում ընդգրկելու հնարավորություններ ստեղծելուն, կարելի է ինչ-որ բան մտածել: Մանավանդ, փորձը ցույց է տալիս, որ օլիմպիական խաղերին հաջորդող տարում բոլոր մարզաձեւերում չեմպիոններն ու բարձր արդյունքներ ցույց տված մարզիկները հիմնականում հանգստանում, վերականգնվում են: Մենք ունենք լավ, հեռանկարային պատանիներ ու երիտասարդներ: Դուք դա բոլորից լավ գիտեք: Իմ կարծիքով հիմա պետք է ավելի շատ մտածել նրանց մասին: Թեեւ, մինչեւ այժմ չի եղել դեպք, որ դուք նման հարցերով դիմեք ու մերժում ստանաք: Ինձ դիմել են, թե կա, ասենք, վեց առաջատար եւ յոթ հեռանկարային ծանրորդ: Ու բոլորն էլ հավաքում ընդգրկվել են: Այս պահի դրությամբ պետությունն իր հնարավորությունների առավելագույն չափով գումարներ տրամադրում է», – ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728