Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Տավուշի մարզպետը իր նախկին խորհրդականին «փարոսի» պետ նշանակել

Փետրվար 10,2017 21:11

Նոր տարվա շեմին, 2016թ. դեկտեմբերի 30-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով, որոշում է ընդունել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Բերդի տարածքային գործակալության (ՍԱՏԳ) պետ Անդրանիկ Շառյանին շնորհել քաղաքացիական ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան: 53-ամյա Ա. Շառյանը 2016թ. սեպտեմբերի 29-ին է նշանակվել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Բերդի ՍԱՏԳ-ի պետ:

Նա Բերդի նախկին քաղաքապետն է, Բերդ քաղաքը ղեկավարել է 10 տարի՝ 2002-2012թթ.: Ա. Շառյանը Բերդի գործող քաղաքապետ Հարություն Մանուչարյանին պարտվել է 2012թ. սեպտեմբերի 23-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Դրանից հետո, 2013թ. հուլիսի 16-ին Տավուշի մարզպետ (այժմ՝ նախկին) Արմեն Ղուլարյանը որոշում է ընդունել Ա. Շառյանին իր խորհրդական նշանակել, նրա համար սահմանելով 150 հազար դրամ աշխատավարձ: Ա. Շառյանը որպես մարզպետի խորհրդական մի քանի ամիս աշխատել է նաեւ 2015թ. մայիսի 15-ից, Հովիկ Աբովյանի Տավուշի մարզպետ նշանակվելուց հետո:

Մեր տեղեկություններով՝ իր նախկին խորհրդականին Բերդի «փարոսի պետ» նշանակելով մարզպետ Հովիկ Աբովյանը նպատակ ունի խորհրդարանական ընտրություններից առաջ Բերդի տարածաշրջանում ամրապնդել իր դիրքերը: Ընտանեկան նպաստ եւ միանվագ, հրատապ դրամական օգնություններ տրամադրող սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի պաշտոնը շատ կարեւոր է: Այդ պաշտոնին տիրողը ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում կարող է շատ «ձայներ» ապահովել:

Մանավանդ նախկին քաղաքապետը, ով 10 տարի ղեկավարել է Բերդը, բազմաթիվ կողմնակիցներ ունի: Առաջիկա ընտրություններում ՀՀԿ վարկանիշային ցուցակով Տավուշի մարզում առաջադրվողների թվում է «Գրանդ հոլդինգի» կազմի մեջ մտնող «Գրանդ տոբակո» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը:

Նա ծագումով Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղից է: Բերդի տարածաշրջանի բնակիչները ընտրություններում միշտ ընտրում են իրենց հայրենակիցներին: Մանավանդ, որ «Գրանդ հոլդինգը» Տավուշի մարզում, այդ թվում՝ Բերդի տարածաշրջանի համայնքներում բարեգործական բազմաթիվ ծրագրեր է իրականացրել:

Մեր տեղեկություններով՝ Տավուշի մարզպետ, ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Հովիկ Աբովյանի համար առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ վարկանիշային ցուցակով առավել նախընտրելի թեկնածուն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանն է:

Նա երիտասարդ է,Նոյեմբերյան քաղաքի բնակիչ է, Բերդի տարածաշրջանի համայնքների բնակիչները նրան այնքան էլ չեն ճանաչում, որպեսզի պատգամավոր ընտրեն: Այդ տեսակետից Անդրանիկ Շառյանը կարող է օգտակար լինել Կարեն Նազարյանի ընտրվելու գործին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728