azatutyun.am. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թամփի հետ հանդիպմանը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Սլովենիային՝ այդ հանդիպումը կազմակերպելու պատրաստակամության համար: Մենք պատրաստ ենք դրան»,- ասել է Պուտինը՝ այցով Ռուսաստանում գտնվող Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորի հետ բանակցություններին հաջորդած մամլո ասուլիսին, այդուհանդերձ, հավելելով, որ հանդիպման վայրի ընտրությունը չի կարող միայն ռուսական կողմի ցանկությամբ որոշվել:
Առայժմ ոչինչ չի հաղորդվում երկու նախագահների հանդիպման հնարավոր ժամկետների մասին: