Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարչապետի մոտ քննարկվել են տեսչական բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր

Փետրվար 10,2017 19:42

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:

Օրակարգի առաջին հարցով քննարկվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի  կողմից ոչ պարենային ապրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը: Կարևորելով ստուգումների իրականացման գործընթացում բիզնես հանրության շահերը՝ վարչապետը  հանձնարարել է ուսումնասիրել միջազգային լավագույն փորձն այս առումով, լրամշակել ստուգաթերթերը և այնուհետև ներկայացնել Խորհրդի քննարկմանը:

Ներկայացվել է «Տեսչական մարմինների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է տեսչական մարմնի առավել անկախ կարգավիճակի ապահովում և հաշվետվողականության բարձրացման համար որակի ապահովման համակարգի ներդրում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շրջանառության մեջ դնել առաջարկվող հայեցակարգը, ի մի բերել շահագրգիռ գերատեսչությունների կարծիքներն ու առաջարկությունները և լրամշակված տարբերակը ներկայացնել Խորհրդին:

Նիստում քննարկվել են նաև «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն մի շարք նախարարություններում առկա տեսչությունների լուծարմանը և նոր տեսչական մարմինների ստեղծմանը վերաբերող հարցեր:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728