Թեհրանում կայացել է շախմատի աշխարհի կանանց անհատական առաջնության վիճակահանությունը, որը որոշել է մեկնարկային տուրի զույգերին:
ՖԻԴԵ-ն առաջնությանը մասնակցելու իրավունք տվել է 64 շախմատիստի, որոնց մեջ են Հայաստանի կանանց ազգային հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Պայքարն սկսվելու է 1/32 եզրափակչից: Այս փուլում Էլինա Դանիելյանի մրցակիցը լինելու է Հնդկաստանի ներկայացուցիչ Ռոուդ Պադմինին, իսկ Լիլիթ Մկրտչյան հանդիպելու է չինուհի Նի Շիկունի հետ:
Մեր շախմատիստուհիները աշխարհի առաջնությանը նախապատրաստվել են Արզնիում` հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Չիբուխչյանի ղեկավարությամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի ՖԲ էջի