Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Համախմբումը» դատապարտում է Արթուր Սարգսյանի («Հաց բերողի») կալանավորումը

Փետրվար 10,2017 19:15

Երեկ՝ փետրվարի 9-ին, կրկին կալանավորվել է Արթուր Սարգսյանը, որը հանրությանը հայտնի է «Հաց բերող» անունով:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն անմիջապես կապվել է փաստաբան Տիգրան Եգորյանի հետ եւ պատրաստակամություն հայտնել «Համախմբում» կուսակցության անդամներ, ԱԺ հինգ պատգամավորի անունից հանդես գալ որպես անձնական երաշխավորներ կալանքը խափանման միջոց չկիրառելու համար:

Մենք խստորեն դատապարտում ենք դատարանի որոշումը՝ այն համարելով անընդունելի եւ անմարդկային:

Կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին, իրավապաշտպան կազմակերպություններին ուշադրության կենտրոնում պահել խնդիրը:

ԱԺ պատգամավորներ

Վարդան Օսկանյան

Էլինար Վարդանյան

Ստեփան Մարգարյան

Վահե Հովհաննիսյան

Հայկ Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    դեհ լաւ, տասը-քսան քվէ շահեցաք, շնորհիվ այս շողշողուն ժեստին

    մի հատ ել սակայն մարդուն մօտը գացէք, իրեն բացատրեցէք թէ երբ որ կալանքի վերացման պայմաններ հաստատված են, պիտի որ հարգէ զանոնք, նոյնիսկ եթէ շատ զբաղած է համացանցային հերոսի իր վազվզուքով

    նոյն բացատրությունը օգտակար կը լինի նաեւ իր «փաստաբանին»

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728