Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսել են լողի հայկական դաշնության կողմից կատարված աշխատանքների մասին

Փետրվար 10,2017 18:00

Շարունակվում են սպորտի մասսայականացման և մարզաձևերի տարածման նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ընթացող քննարկումները՝ ոչ հենակետային մարզաձևերի ֆեդերացիաների հետ: Այսօր՝ փետրվարի 10-ին, նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը հանդիպել է Հայաստանի լողի, աթլետիկայի և հանդբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ:

Նախարարի տեղակալը խոսել է լողի հայկական դաշնության կողմից կատարված աշխատանքների մասին, որոնք նպաստում են լող մարզաձևի զարգացմանը և մասսայականացմանը: «Իջևան քաղաքում ֆեդերացիայի կողմից վերանորոգվել է Իջևանի № 1 հանրակրթական դպրոցի լողավազանը՝ հնարավորության ստեղծելով ոչ միայն կազմակերպել լողի մարզումներ, այլ նաև լողավազանի հնարավորություններն օգտագործել դպրոցի ֆիզկուլտուրա առարկայի դասաժամերին: Սա լող մարզաձևի մասսայականացման մեկ օրինակ է, որը պետք է շարունակական լինի»,- ասել է Գ. Ղազարյանը: Ֆեդերացիայի նախագահ Հովսեփ Մեսրոպյանի խոսքերով՝ նախատեսվում է վերանորոգել նաև Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում գտնվող և վերանորոգման կարիք ունեցող մի քանի լողավազաններ նույնպես:

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի ներկայացուցիչները մարզաձևի զարգացման համար անհրաժեշտ են համարել սերտ համագործակցությունը հանրակրթական դպրոցների հետ: «Ցանկացած մարզաձևի զարգացման կարևոր նախապայմաններից մեկը մանկապատանեկան սպորտն է: Կարծում եմ՝ ամենատարածված մարզաձևից՝ վազքից բացի, մատչելի են նաև թեթև աթլետիկայի մյուս մարզաձևերը, մասնավորապես՝ հեռացատկ, որի համար ընդամենը անհրաժեշտ է ունենալ ցատկափոսեր, որոնք կարելի է կառուցել ամենաքիչ ֆինանսական միջոցներով»,- ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը:

Քննարկման հաջորդ մասնակից՝ ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները նույնպես ներկայացրել են մարզաձևի տարածմանը և մասսայականացմանը խոչընդոտող մի քանի խնդիրներ, ինչը մեր երկրում բնորոշ է գրեթե բոլոր խաղային մարզաձևերի համար։

Լսելով քննարկման մասնակիցներին՝ Գ. Ղազարյանն առաջարկել  է երկշաբաթյա ժամկետում մշակել և նախարարությանը ներկայացնել առաջարկություններ՝ իրենց մարզաձևերի մասսայականացման ու տարածման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Նախարարի տեղակալը հորդորել է ծրագրերը կազմելիս հաշվի առնել հիմնականում մարզերի մարզական ներուժի օգտագործման հնարավորությունները և մարզաբազաների առկայությունը:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728