Գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը` փառապանծ Կոմանդոսն, այսօր իր ՖԲ էջում հրապարակել էր Բելառուսի ԴՕՍԱԱՖ-ի նախագահ Իվան Վասիլեւիչ Դիրմանից ստացած հրավերը` մասնակցելու Մինսկում կայանալիք միջոցառմանը` նվիրվածԲելառուսի ԴՕՍԱԱՖ-ի հիմնադրման 90-ամյակին: Հիշեցնենք, որ Արկադի Տեր-Թադեւոսյանն էլ Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի նախագահն է: Հրավերին գեներալը պատասխանել էր. «Շնորհակալ եմ հրավերի համար, սակայն, քանի որ ես եղել եմ Ղարաբաղում, չեմ կարող մասնակցել Բելառուսի ԴՕՍԱԱՖ-ի 90-ամյակի տոնակատարությանը»:
կեցցէ կոմանդոսը