Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյան. «Սուտ եք ասում, ես քրեական գործերի մեջ չեմ մեղադրվել» (Տեսանյութ)

Փետրվար 10,2017 17:35

«Սուտ եք ասում, ես քրեական գործերի մեջ չեմ մեղադրվել: Ցավոք սրտի, եթե Գյումրիում մի հատ շուն ընկնի մեքենայի տակ, բերում կապում եք Ղուկասյան Վարդանին: Ա’յ դա է վատ»,- ԲՀԿ 9-րդ համագումարից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, երբ լրագրողները նրան հարցեր ուղղեցին իր քրեական անցյալի մասին: Լրագրողները հիշեցրեցին, որ Վարդան Ղուկասյանի որդին և եղբորորդին թմրանյութեր օգտագործելու համար ձերբակալվել էին: «Էդ դուք եք արել, դուք եք սարքել, էդպիսի բան չկա: Դուք եք ներկայացրել, թմրանյութերի գործ չի եղել»,- ասաց Ղուկասյանը`հեգնելով հայաստանյան դատական համակարգի անկախ լինելը, երբ լրագրողներից մեկը նրա հայտարարություններին ի պատասխան ճշտեց`այսի՞նքն, դատարանը նրանց հանիրավի՞ է դատապարտել. «Դատարաններն էնքա~ն անկախ են, մյուս կառույցներն էնքա~ն անկախ են: Հարցրեք ժողովրդին, ժողովուրդը ձեզ կասի` ով է արդար, ով` անարդար»:

Խոսելով ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցությունից` Վարդան Ղուկասյանն ասաց, որ ինքն իրեն կուսակցական չի համարել, անգամ այն ժամանակ, երբ հանրապետական է եղել. «Հիմա էլ ես ինձ կուսակցական չեմ դասում, ես ինձ ավելի հոգևորին մոտ եմ դասում, քան կուսակցական պատկանելության»: Լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ միացավ ԲՀԿ-ին, նեղացա՞ծ է ՀՀԿ-ից, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ես ոչ մեկից նեղացած չեմ։ Աստված թող բոլորին բարին տա, մի քիչ համերաշխ եղեք, համբերատար եղեք, սիրով եղեք միմյանց նկատմամբ, մի բուռ ազգ ենք մնացել, լույսը խավարի տեղ մի դրեք»։ Պատասխանելով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու մասին հարցին, նա նշեց, որ երկար տարիներ աշխատել է Հովիկ Աբրահամյանի հետ, հարգում է նրան. «Որ վարչապետ է եղել, ո՛չ հետը խոսել եմ, ո՛չ զանգել եմ, ո՛չ տեսնվել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728