Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից  ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.85 մլն.դրամ

Փետրվար 10,2017 16:38

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 06-10.02.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 550.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 325.1 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0հզ.դրամի և հաշվարկվել է 316.5հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Կոտայքի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի ծառահատման համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 186.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից ապօրինի հատված 2 ծառի համար կայացվել է 50.0հազ.դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 130.5հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝

Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 200.0 հազ.դրամի. որից՝

Արարատի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Ջրերի պահպանության ոլորտ՝

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ Արծվանիկի պոչամբարից դուրս եկող 4-րդ թունելախորշից վերցված հոսքաջրերի փորձանմուշի և կատարված ֆիզիկոքիմիական վերլուծությունների արդյունքում արձանագրվել է կախյալ մասնիկների գերազանցում: Ինչի համար հաշվարկվել է ՀՀ պետբյուջե գանձման ենթակա 6.33 մլն.դրամի բնապահպանական վճար:

Հողերի պահպանության ոլորտ՝

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկել են 1.6հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 200.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 7.0hազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որն է՝

Վայոց ձորի տարածքային բաժինը Ոստիկանության հետ համատեղ կազմակերպած միջոցառման արդյունքում հայտնաբերած կաքավի որսագողության դեպքի համար կայացրել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկել է 5.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի ձկնորսության համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկել 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական պետական տեսչության վարչարարության և փորձաքննության բաժնի կողմից դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացվել 4 վարչական տուգանքի որոշում՝ 200.0 հզ.դրամի չափով: ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 2 հայցադիմում՝ 832.5հազ.դրամ ընդհանուր գումարով. պատճառված վնասի գումարը հարկադիր կարգով գանձելու համար:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.85 մլն.դրամ:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728