Լրահոս
Օրվա լրահոսը

«Լապշինը ո՞վ է… մի քսան օր պահելու են, հետո քացով տան հետույքին, դուրս հանեն». Աղասի Արշակյան

Փետրվար 10,2017 15:19

«Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին սպասելի էր, քանի որ երկուսն էլ բռնապետ են,  գաղափարակից գործընկերներ են,  եւ վտանգավոր է նրանց հետ հարաբերվել»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը:

«Լուկաշենկոյին իր ձայնի պատճառով փոքր ժամանակ, դպրոցական եւ ուսանողական տարիներին աղջիկները երես չեն տվել, եւ հիմա նա վրեժ է լուծում տղամարդկանցից… Աղջիկնե՛ր, երես տվեք տղամարդկանց, հակառակ դեպքում նրանք դառնում են բռնապետ, նրանք դառնում են Հիտլեր, Ստալին, Լուկաշենկո»,-ասաց Ազատ  Արշակյանը:

Ըստ նրա, Հայաստանի ընդդիմությունը հակաիշխանական քարոզչության լավ առիթ ստացավ, հերթական անգամ քննադատելու նրանց, որոնք Հայաստանին դաշինքի տարան այն ակումբներ, որտեղ Բելառուսն է.  «Իմ նմաններին նրանք առիթ են տալիս ասելու՝ բա որ ասում էինք` չի կարելի կիսաժողովրդավարական Հայաստանը տանել այդ բռնապետական ակումբ։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է օգտագործի առիթը ասելու, որ դա մեր տեղը չէ »։

ՀՀ Գերագույն խորհրդի եւ ԱԺ երկրորդ ու երրորդ գումարման պատգամավոր Աղասի Արշակյանն էլ նկատեց, որ Բելառուսում մինչեւ 2007 թվականի տվյալներով, հայերի թիվը 10 անգամ ավելացել է. «Հայերն ախմա՞խ են, ինչո՞ւ գնում այնտեղ: Հայաստանը դատարկվեց, Բելառուսում հայերի թիվն ավելացավ հազար տոկոսով: Այն մարդիկ, որ հիսուն հոգով գնում են Բելառուսի դեսպանատան դիմաց, հավկիթ նետում դեսպանատան դռներին,  իրենց հաշիվ չեն տալիս, որ մենք այնտեղ  50 հազար մարդ ունենք, որոնք այնտեղ աշխատում են, իրենց պահում են, հետն էլ մի 50 հազար ընտանիք այստեղ են  պահում…պետական ու քաղաքական գործիչներն իրենց պետք է վեր պահեն կենցաղային բաներից: Լապշինը ո՞վ է, Լապշինը նոր դառավ հայտնի, իրան էնտեղ ոչ մի բան էլ չեն անելու, ներողություն է խնդրելու,  մեղայական է գրելու, մի 15 -20 օր պահեն, հետո քացով տան հետույքին, դուրս հանեն: Լապշինը դարձավ միջազգային դեմք: Հիմա ինձ ասեք՝ սա ո՞ւմ էր ավելի շատ օգուտ, ո՞ւմ էր վնաս։ Էս ամեն ինչից շահեց Լապշինի անձը»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728