«Սեյրան Օհանյանն ինձ վրա թողել էր պարկեշտ, գործունյա մարդու տպավորություն: Մտքովս էլ չէր անցնի, որ նա կարող է մի քանի oրում 180°-ով իր դիրքորոշումը փոխել եւ դառնալ սուր, ընդգծված ընդդիմադիր: Բայց, երեւի, այդպես էլ է լինում»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությանը, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Խոսելով «Օհանյան-Օսկայան» դաշինքի մաս կազմող «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանի մասին, նա նշեց. «Այսօր նա փորձում է դառնալ մի քաղաքական կառույցի առաջնորդ: Կարծում եմ՝ նա ավելի չափավոր մարդ է եւ ծայրահեղությունների չի գնա: Եթե այդպես լինի, նա ընդդիմության շարքերում տեղ կունենա»:
Մանրամասն ՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ