«Դեռ որոշումներ են ընդունվում, ընթանում են ուսումնասիրություններ եւ քննարկումներ, որոնց արդյունքում կուսակցությունը որոշում կընդունի»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով հարցին, թե որ փուլում է ՀՀԿ նախընտրական ցուցակի հարցը, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
«Բոլորիս համար պարզ է, որ ցուցակը պետք է թարմացվի, նորացվի, ԱԺ-ում առավել արդյունավետ գործող ՀՀԿ խմբակցություն պետք է ունենանք»,-նշեց նա: Սակայն, ըստ Մինասյանի, ասվածը չի նշանակում, թե ՀՀԿ ցուցակն ամբողջությամբ նորացված է. «Կարծում եմ՝ նորերի կողքին կլինեն փորձառու եւ բանիմաց մարդիկ»:
ՀՀԿ-ական պատգամավորը նաեւ հերքեց տեղեկությունները, թե նախագահը ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկվածների անունները չի հրապարակում, որպեսզի մինչեւ վերջին պահը կուսակցությունից հիասթափված հեռացողներ չլինեն:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ