Արտաշատի քաղաքապետ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին`Արգամ Աբրահամյանը, հավանական է, որ կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, «Ծառուկյան» դաշինքով: Արգամ Աբրահամյանն այսօր մասնակցում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարին:
Ագամ Աբրահամյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների այլ հարցերին: Նա ասաց, որ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ, որտեղ կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: Համենայնդեպս, նա չբացառեց խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունը «Ծառուկյան» դաշինքով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև