«Ոչ թե պետք է մենք դուրս գանք ՀԱՊԿ-ից, այլ պահանջենք՝ նա, ով իրեն թույլ է տվել մարդու իրավունքների հանդեպ ոտնձգություն, իսկ նա Լուկաշենկոն է, նրա ու նրա նմանները տեղ չպետք է ունենան այդ կառույցում»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Բելառուսի կողմից բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուն, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Այս դեպքի առնչությամբ ԱԺ-ում գնահատականներ էին հնչել, թե պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից:
Մկրտիչ Մինասյանը նշեց, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գալով ոչինչ չի շահելու, փոխարենը պետք է ահազանգ հնչեցնի միջազգային հանրությանը, որ կան 21-րդ դարին ոչ հարիր ղեկավարներ, ինչպիսին, Մինասյանի խոսքով, Բելառուսի նախագահն է. «Նա իր անչափահաս որդուն պատրաստվում է նախագահ դարձնել…այս ամենը հիվանդագին ամբիցիաներով մարդու գործողություններ են»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ