Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը խստագույնս դատապարտում է Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշումը

Փետրվար 10,2017 14:45

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը խստագույնս դատապարտում է վարչախմբի կողմից փետրվարի 9-ին «Սասնա Ծռերի» գործով` Արթուր Սարգսյանին /Հաց բերող/ վերստին «դատարանի» վճռով խափանման միջոցը փոխելու` կալանավորելու որոշման առթիվ:

Արթուր Սարգսյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, և ինչը ստիպեց վարչախմբին գնալ այդ ծայրահեղ որոշմանը: Գաղտնիք չէ, որ Արթուրը հուլիսին իր անձնազոհ քայլով Հայ ժողովրդին ցույց տվեց մարդկային բարոյական այն արժեհամակարգը, ինչը վարչախումբը տասնամյակներ շարունակ փորձում է խեղդել և ժողովրդին դարձնել դիմազուրկ հոտի:
Արթուրը, ազատության մեջ լինելով և հասարակության լայն զանգվածների սերը ու համակրանքը ունենալով, հնարավոր է՝ սպասվող ԱԺ ընտրությունների բեմականացման ժամանակ նրա խոսքը լսելի լիներ հանրությանը, ինչը բնականաբար չի տեղավորվում վարչախմբի վերարտադրման ծրագրերում:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը դիմում է բոլորին իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն Արթուրի և դատապարտել վարչախմբին և նրա սպասարկող այսպես կոչված դատաիրավական համակարգին, որոնք կայացրեցին այն որոշումը, ինչը հավասարազոր է Բելառուսի <<դատարանի>> Լապշինի նկատմամբ կայացրած որոշմանը:

«Ժողովրդավարական Հայրենիք»
կուսակցության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «հասարակության լայն զանգվածների սերը ու համակրանքը ունենալով»

    ինչի՞ վրա է հիմնված այս հաստատումը

    ասենք որ, Համացանցի վրա, 50 000 անձեր ծափահարած են իրեն

    Հայությունը 8 000 000 է…

    իսկ քանի՞ հոգի տեսնում ենք որ, մարմնապէս, փողոցում կանգնած – համայն աշխարհի տարածքին – ցոյց են կատարում ի նպաստ իրեն

    «լայն զանգվածներ»…?!!

    փֆֆֆֆֆ՜

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728