Լրահոս
Օրվա լրահոսը

«Զոմբիացած ՀՀԿ-ականների» ու «Ծառուկյանի՝ իշխանական պրոյեկտ» լինելու մասին

Փետրվար 10,2017 14:20
Vigen Xachatryan

 

Նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը (գլխավոր լուսանկարում) տպավորություն ունի՝ ՀՀԿ-ականները զոմբիացած են հետեւում իրենց առաջնորդին, իսկ ընտրություններից թե՛ առաջ, թե՛ հետո  «դիրիժորական փայտիկը» Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի ձեռքին կմնա:

«Ընտրապայքարում կամ պետք է մրցակցել ՀՀԿ-ի հետ կամ օժանդակել: ՀՀԿ-ն մի կուսակցություն է, որը զոմբիացած հետեւում է Սերժ Սարգսյանին»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց Վիգեն Խաչատրյանը:

Նա ընդդիմության հաջողությունը միայն համախմբման մեջ է տեսնում. «Երբ ընդդիմադիր ուժերը միավորվեն, այդ ժամանակ կհասնեն հաջողության: Ի՞նչ գաղափարական պայքարի մասին է խոսքը, երբ երկրում ռեժիմ է: Պետք է ուժերը գան հատուկ Հայաստանի հանրապետական կուսակցությանը պաշտոնանկ անելու համար»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանն էլ շարունակեց՝ ասելով, որ ձեւավորվող դաշինքները, կարծես թե,  մարդկանց դրել են ամնեզիայով տառապող հիվանդների տեղ.  «Միայն միամիտ մարդը կարող է մտածել, որ Գագիկ Ծառուկյանը, Սեյրան Օհանյանը ու Վարդան Օսկանյանը կարող են ընդդիմություն լինել»:

Նա նաեւ հավելեց, որ ընտրապայքարում չկա գաղափարական, քաղաքական պայքար. «Օհանյան-Օսկանյան դաշինքին անդրադառնալով` ասեմ, որ մարդիկ իշխանության մեջ լինելով չեն փորձել մատը մատին տալ, հիմա փոփոխություննե՞ր են ուզում: Իսկ «Ծառուկյան» դաշինքին անդրադառնալով ուզում եմ ասել, որ միայն միամիտ մարդը կարող է մտածել, որ Ծառուկյանն ընդդիմություն է… ես կասեի՝ Ծառուկյանն իշխանական պրոյեկտ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728