Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվանից Հայաստանում սկսվում է մեծ պատերազմ, լինելու է ընտրություն Մամոնայի եւ Աստծո միջեւ». Զուրաբյան

Փետրվար 10,2017 13:42

«ԱԺ  ղեկավարությունը խուսափում է որեւէ լուրջ հարց բերել խորհրդարան, տեխնիկական հարցեր են ընդամենը՝ միջազգային պայմանագրեր: Միակ նպատակն է այս հնարքով զրկել ընդդիմադիր գործիչներին Ազգային ժողովի խոսափողը ընտրություններից առաջ օգտագործելուց»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ամփոփելով քառօրյա նիստերը՝ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքերով՝ «Հասկանալի է, դա իշխանությունների հնարքն է, ոչինչ, մենք մեր ձեւը կգտնենք քարոզարշավի համար: Ի վերջո ինտերնետի դարում ենք ապրում, ոնց էլ լինի, մեր ասելիքը կհասցնենք»:

Անդրադառնալով ընտրություններին՝ պարոն Զուրաբյանն ասաց, որ արդեն սկսել են անձնագրային տվյալների լայնածավալ հավաքագրումներ. «Ակնհայտ է, թե ինչի համար է դա արվում: Արվում է, որ ընտրողների վրա ազդեցություն գործածվի՝ կաշառքի ձեւով, ադմինիստրատիվ ճնշումների ձեւով: Բայց, միեւնույն է, այն նվաճումները, որ մենք ունեք, ի դեմս ստորագրված ցուցակների հրապարակմանը եւ տեսախցիկների տեղադրմանը տեղամասերում, ստեղծել ենք մի պատկեր, որ ուրիշի փոխարեն քվեարկություն չի լինելու»:

Նա ասաց, որ առաջներում էլ ընտրողների վրա ապօրինի ազդեցությունների գործընթաց էր լինում, բայց եթե չէր ստացվում ձայներ ապահովել, այն կես մլն ստորագրությունների կեղծումն էր լինում մատյաններում: Իսկ հիմա դա բացառված է, եւ ստեղծվում է հնարավորություն ընտրություններում հաղթելու. «Այսօրվանից Հայաստանում ստեղծվում է մեծ արշավ, մեծ պատերազմ, մի կողմից՝ փողի, մյուս կողմից՝ քաղաքական մտքի եւ արդարության միջեւ: Փողը եւ արդարությունը պատերազմելու են: Սա իրականում լինելու է ընտրություն՝ Մամոնայի եւ Աստծո միջեւ»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ քաղաքական գործիչներն էլ չեն կարող արդարանալ, թե ամեն ինչ որոշված է, մարդիկ պետք է որոշեն իրենց հոգին ում տալ՝ Աստծո՞ւն, թե՞ ծախեն Մամոնային՝ հարստության աստծուն:

Հարցին՝ այսօր Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ նախագահի պաշտոնն է զբաղեցնում,  նրա վերադարձում կա՞ Սերժ Սարգսյանի ազդեցությունը, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում շահարկել, ենթադրություն անել: Մեր ժողովուրդը շատ լավ զգացողություն ունի, եւ այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն ինքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728